Թռչող էլեկտրամեքենան վաճառքում կհայտնվի 2025-ին եւ կարժենա մոտավորապես նույնքան, որքան Rolls Royce-ը (տեսանյութ)

Դուբայում տեղի է ունեցել XPENG X2 էլեկտրական թռչող մեքենայի առաջին թռիչքը։ Երկտեղանոց XPeng X2-ը կարող է թռչել 35 րոպե 129 կմ/ժ առավելագույն արագությամբ և հասնել մինչև 91 մետր բարձրության։ Մեքենան ունի պարաշյուտ և հեռակառավարվելու հնարավորություն։ Թռչող մեքենան վաճառքում կհայտնվի 2025 թվականին։ Այն կարժենա մոտավորապես նույնքան, որքան Rolls Royce-ը։
12 Հոկտեմբեր, 2022 16:47
3349