Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարել է, որ ներկա փուլում աշխարհում սկսվել է Ասիայի ժամանակը։
«Եկել է Ասիայի ժամանակը, և շատ կարևոր է բաց չթողնել այս ժամանակը», - հինգշաբթի ասել է Լուկաշենկոն Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովում (CICA):
Նրա խոսքով՝ «հաշվի առնելով գլոբալ քաղաքականության և տնտեսության ուշադրության կենտրոնացումը դեպի Ասիա՝ անդրմայրցամաքային առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը, համաեվրոպական ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերը, կոնֆերանսի երկրների միջև երկխոսության և համագործակցության հետագա ընդլայնումը ավելի կարևոր է, քան երբևէ»։
«Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգի կառուցվածքը, որտեղ կձևավորվեն համաշխարհային քաղաքականության նոր բևեռները, և ինչպիսին կլինի ուժերի ապագա հարաբերակցությունը, մեծապես կախված է մեր հավաքական կամքից և քաղաքական պատասխանատվությունից»,- դիմել է Լուկաշենկոն գագաթնաժողովի մասնակիցներին։ Նա ընդգծել է, որ կամքն ու պատասխանատվությունը «ավելի քան երբևէ կարևոր են, քանի որ խոսքը երեխաների ու թոռների ապագայի մասին է»։
Բելառուսի նախագահը համոզված է, որ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովն էական դեր կխաղա պատասխանատու որոշումների կայացման գործընթացներում, որոնք ի վիճակի են կառուցելու խաղաղ կանխատեսելի ապագա: