«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակի» գլխավոր թեկնածուն է։

Ավելի վաղ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել էր, որ Բենզեման կստանա «Ոսկե գնդակը», քանի որ հիանալի մրցաշրջան է անցկացրել և իրեն դրսևորել է Չեմպիոնների լիգայում։ Մրցանակը կհանձնվի հոկտեմբերի 17-ին։

«Նա հավանաբար «Ոսկե գնդակի» գլխավոր թեկնածուն է: Եթե, իհարկե, այն չչեղարկվի, ուրեմն նա պետք է հաղթի»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Movistar Plus-ը։

2020 թվականին «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը չեղարկվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն ժամանակ Չեմպիոնների լիգայի հաղթող Լևանդովսկին համարվում էր մրցանակի համար պայքարի ֆավորիտներից մեկը։ 2021 թվականին լեհը քվեարկության արդյունքում գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով Մեսսիին, ում համար այս «Ոսկե գնդակը» յոթերորդն էր իր կարիերայում։

Բենզեման 34 տարեկան է և նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նա թիմի հետ միասին նվաճել է առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան՝ դառնալով բոլոր երեք մրցաշարերի լավագույն ռմբարկու։

693