Կիևում պայթյուններ են որոտացել, օդային հարձակումը շարունակվում է․ Կիևի քաղաքապետ

Ռուսական ուժերը «կամիկաձե» դրոններով հարձակվել են Կիևի վրա։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ռուսները կարծում են, որ դա կօգնի իրենց, բայց նման գործողությունները նման են հոգեվարքի: Մեզ, որքան հնարավոր է շուտ, անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Մենք ժամանակ չունենք դանդաղ գործողությունների համար»,- գրել է նա իր Telegram-ալիքում:
Կիևի վրա «կամիկաձե» դրոնների հարձակման մասին հայտարարել է նաև քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Դրա հետևանքով Կիևի Շևչենկովսկի թաղամասում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, վնասվել են մի քանի բնակելի շենքեր։
17 Հոկտեմբեր, 2022 14:22
860