
Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոն իր թվիթերյան էջում անդրադարձել է երկրի Սենատի՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է․
«Ես կիսում եմ Ուրուգվայի Սենատի միաձայն հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ հայտնելով մեր համերաշխությունը հայ ժողովրդին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Սենատորների պալատը դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի հայ քաղաքացիներին:
🇦🇲 Comparto declaración de @SenadoUy respecto a los enfrentamientos entre Azerbaiyán y Armenia votada por unanimidad, manifestando nuestra solidaridad con el pueblo armenio. pic.twitter.com/MsK5Yxt2n5
— Beatriz Argimón (@beatrizargimon) October 18, 2022