Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է, կյանքի հիմք, ուրախության աղբյուր, անձի համակողմանի զարգացման անհրաժեշտ պայման: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ մանուկ հասակից և երիտասարդ տարիքում պետք է հոգ տանի իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին, տիրապետի որոշակի գիտելիքների և վարի առողջ ապրելակերպ: Առաջնորդվելով այս գաղափարով՝ «ԷՅ ԷՅ ԴԻ» փրոջեքթի հերթական միջոցառումը ուղղված էր այս մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:

Օրեր առաջ կայացած «Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի» խորագրով մրցանակաբաշխությունը բավական հատկանշական էր ու եզակի իր թեմատիկայով: Տարբեր տարիներին հանդես գալով տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով՝ այս անգամ ընկերությունը ցանկացավ իրականացնել մեկ այլ նախագիծ, որը հիմքում ընկած կլինի առողջ ապրելակերպը, մարդն իր առօրյա կենսակերպով: Կազմակերպչի՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագրի խմբագրի՝ Լ. Նազարյանի խոսքով այս մրցանակաբաշխության նպատակը հանրությանը կրթելն է, առողջ կենսակերպին անցնելուն մոտիվացնելը:

Մրցանակակիրները այն կազմակերպություններն ու անհատներն էին, ում աշխատանքային գործունեությունը ամիջականորեն առնչվում էին առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը: Մրցանակակիրները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում: Նրանց թվում կային և սնունդ արտադրողներ և մարզասրահներ և սննդաբաններ: Բավական հետաքրքիր, եզակի օրգանական սուպերսնունդ է առաջարկում ֆիթբար ընկերությունը, որը «Առողջ սննդի ներմուծման ընկերություն» անվանակարգում մրցանակի արժանացավ:

«Բարձրակարգ սպասարկման և էկոլոգիապես առողջ սննդի մատակարարման համար» մրցանակ տրվեց Balanced Plate-ի տնօրեն Դավիթ Գրիգորյանին: «Բարձրորակ և առողջ սնունդ արտադրող ապրանքանիշ» անվանակարգում մրցանակի արժանացավ NUTLETS PEANUT BUTTER ընկերության հիմնադիր Հարություն Օհանյանը, բարձրորակ գետնանուշի կարագի արտադրության համար: Տանը չսնվելու սովորույթը և հաճախակի արագ սննդի կետերից օգտվելը որպես ահազանգ հնչեցնելով՝ սննդաբանները հանդես եկան իրենց անհատական սննդակարգներն ու գրագետ նիհարելու արդյունավետ մոտեցումներն առաջարկելով:

Հաշվի առնելով այս ժամանակաշրջանի մարտահրավերները, բավական պահանջված է դարձել սննդաբանի, բարձրակարգ դիետոլոգի մասնագիտությունը, ում շնորհիվ մարդը սովորում է ճիշտ բալանսավորված սնվել՝ զերծ մնալով վնասակար սննդի չարաշահումից: «Պահանջարկ ու վստահություն վայելող խորհրդատու - սննդաբան» անվանակարգում մրցանակի արժանանացավ հակատարիքային և կանխարգելիչ բժշկության ասոցիացիայի անդամ, խորհրդատու –սննդաբան Տաթևիկ Հուրիխանյանը. Սեփական օրինակով շուրջ 30 կգ քաշ կորցրած սննդաբան Ժասմենա Չախալյանը արժանացավ «Տարվա սննդաբան» անվանակարգին: «Ամենահոգատար մարզիչ-սննդաբան» անվանակարգում մրցանակ ստացավ Լիլիթ Ղալեչյանը իսկ «Տարվա առաջատար բժիշկ-սննդաբան» անվանակարգում՝ սննդաբան- խորհրդատու Տաթևիկ Հակոբյանը:

«Կանանց շրջանում պահանջարկված պրոֆեսիոնալ մարզասրահ» անվանակարգում մրցանակ աստացավ Luckyfit centere –ի հիմնադիր Անահիտ Մկրտչյանը իսկ «Տարվա մարզային պահանջարկված մարզիչ» անվանակարգում՝ պրոֆեսիոնալ մարզիչ Տիգրան Ասկարյանը: Ինչպես գեղեցկանալ հակածերացման թերապիաների միջոցով՝ միաժամանակ պահպանելով առողջությունը, իրենց մոտեցումն առաջարկեցին նաև առաջատար կոսմետոլոգները:

«Թրենդային և բարձրակարգ ծառայությունների սպասարկման համար» անվանակարգում մրցանակ տրվեց Էսթետ-կոսմետոլոգ Մարինե Օսիպովային, «Տարվա պահանջարկված էսթետիկ կենտրոն անվանակարգում»՝ ELLVA AESTHETIC BEAUTY CENTER –ի հիմնադիր Էլեն Մաթևոսյանին իսկ «Նորարարական մեթոդներ կիրառող երիտասարդ էսթետ-կոսմետոլոգ» անվանակարգում՝ Աննա Հովհաննիսյանին:

797