
Սլովենիայում կայանալիք «Արծաթե գոտի» անվանումը կրող բռնցքամարտի անդրանիկ միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայանա 11 մարզիկով:
51 կգ քաշային կարգում հանդես կգա Բարեղամ Հարությունյանը, 54-ում՝ Ջանիկ Սահակյանը, 57-ում ՝Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: 60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանն է, 63,5-ում՝ Նարեկ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գուրգեն Մադոյանը, 71-ում՝ Նարեկ Զախարյանը, 80-ում՝ Համբարձում Հակոբյանը: 86 կգ քաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը, 92-ում՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Մեր ընտրանին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ արդեն ժամանել են մրցավայր։ IBA-ի կողմից նախաձեռնած այս մրցաշարը շատ ուժեղ կազմ է հավաքելու: Արդեն իսկ հայտավորվել է մոտ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ: