Իսպանիայում շարունակվող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունոըմ այսօր մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ 

65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը առաջին գոտեմարտը անցկացրեց Կանադան ներկայացնող Դանիել Քոլեսի հետ և 10։0 հաշվով հաղթանակ տարավ։1/8 փուլում Թևանյանի մրցակիցը Մեծ Բրիտանայի ըմբիշ Ռոս Կոննելլին էր, ում նույնպես առանց հնարավորություն տալու 10։0 հաղթեց։ Քառորդ եզրափակիչում Թևանյանը մրցագորգում էր ճապոնացի Ռյոմա Անարկուի հետ։ Պայքարը համառ էր, բայց Թևանյանը 4։3 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 

70 կգ Արման Անդրեասյանը 3:7 հաշվով պարտվեց ճապոնացի մրցակից Կոտա Տակահաշին։ 

57 կգ Մանվել Խնձրցյանը գերդրամատիկ պայքարում զիջեց մեկնարկային գոտեմարտում: Մեր ըմբիշը պարտվում էր 0:3 հաշվով, վերջին վայրկյաններին կարողացավ 4:3 հաշվով առաջ անցնել, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը և պարտվեց:

97 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը մեկնարկեց հաղթանակով։ Նա մրցագորգ էր դուրս եկել կանադացի Վիլիամ Կնոքսի հետ, ում նկատմամբ առավելության է հասել 10։0։

79 կգ քաշային Արման Ավագյանն էլ 7։5 հաշվով զիջեց վրացի ըմբիշին։ 

 

954