«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության
ավտոճանապարհի 28+900 կմ - 36+212 կմ հատվածում (աջ և ձախ գոտիներ՝ մոտ 14, 6կմ ընդհանուր երկարությամբ) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ 

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Նորոգվող ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, փոսային նորոգում, այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։ 

Աշխատանքների արդյունքում աղացած (ֆրեզ) ասֆալտը տրամադրվում է մարզպետարաններին, ինչը և վերջիններիս անմիջական հսկողությամբ հատկացվում է քաղաքային կամ գյուղական բնակավայրերին՝ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու նպատակով:

533