
Բրիտանական բուքմեյքերները նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկանածուի անունը։ Ըստ հաշվարկների՝ ավելի քան 96% հավանականություն կա, որ երկրի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը կդառնա Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը և Մեծ Բրիտանիայի վարչապետը, որը կփոխարինի Լիզ Թրասսին։
Համաձայն Oddchecker ինտերնետային պորտալում ներկայացված գործակիցների, հավանականությունը, որ 42-ամյա Սունակը կգլխավորի կառավարությունը, 96,2% է: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտի շանսերը, ընդհակառակը, գնահատվում են 2,9 տոկոս։
Թրասի հեռանալուց հետո, ինչի մասին նա հայտարարեց հոկտեմբերի 20-ին, պահպանողականները սկսեցին կուսակցության նոր ղեկավարի ընտրության ընթացակարգը։ Պահպանողական կուսակցության Համայնքների պալատի անդամները կարող են վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուներին առաջադրել: Խորհրդարանական քվեարկության հաջորդ փուլ դուրս գալու համար թեկնածուին անհրաժեշտ է խմբակցության գործընկերների 100-ից ավելի ձայներ հավաքել, որոնց ընդհանուր թիվը 357 է։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Սունակը ունի ավելի քան 160 պատգամավորի աջակցություն, իսկ 30-ից պակաս պատգամավորներ հրապարակայնորեն հայտարարել են, որ իրենց թեկնածուն Մորդոնտն է։ Մեկ այլ պոտենցիալ թեկնածու էր նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, սակայն նա նախորդ օրը հրաժարվեց միանալ պայքարին։