
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները։
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․ սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը. երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը. մաքսային գործառնությունների բարելավումը. նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը. մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։