Իրանի հատուկ ծառայությունները Շիրազում մարդաշատ փողոցում ռումբի պայթյուն են կանխել
![](https://araratnews.am/admin/images/1666957763.jpg)
Իրանի հատուկ ծառայությունները Շիրազում մարդաշատ փողոցում ռումբի պայթյուն են կանխել, գրում է Mehr-ը։ Իրավապահներին հաջողվել է ձերբակալել պայթյունը ծրագրած տղամարդուն։
Fars News-ը հայտնում է, որ Շիրազի Մաալի փողոցում պլանավորվում էր պայթեցնել հեռակառավարվող ռումբ, սակայն այն վնասազերծվել է մինչ պայթելը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ձերբակալված տղամարդը աղբահանության աշխատակցի հագուստով է եղել: Մինչդեռ Շիրազի նահանգապետը հայտնել է, որ հարձակումը ծրագրվել է մի քանի օր առաջ։
Նշենք, որ երկու օր առաջ Շիրազում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով 15 մարդ էր զոհվել, եւս 30 մարդ՝ վիրավորվել։
28 Հոկտեմբեր, 2022 19:49
817