«Թեհրանը կպատասխանի Շիրազի ահաբեկչությանը». Իրանի նախագահ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, ցավակցություն հայտնելով Շիրազում ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց մահվան կապակցությամբ, ասել է, որ վճռականորեն կպատասխանեն այդ քայլին, «և դա դաս կլինի հանցագործներին»։ Այդ մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 40-ը՝ վիրավորվել չորեքշաբթի երեկոյան Իրանի Շիրազ քաղաքի սրբավայրերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
27 Հոկտեմբեր, 2022 18:15
887