![](https://araratnews.am/admin/images/1667146108.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ակտիվ շփումներ է ունենում», որպեսզի հասնի ուկրաինական նավահանգիստներից սննդամթերքի արտահանման «Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությանը» Ռուսաստանի մասնակցության վերականգնմանը, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը շարունակում է ինտենսիվ շփումներ ունենալ՝ ուղղված Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության կասեցման դադարեցմանը»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով, այդ շփումներն ուղղված են նաեւ Ուկրաինայից սննդամթերքի եւ պարարտանյութերի արտահանման խթանման նախաձեռնության վերսկսմանը եւ լիարժեք իրականացմանը, ինչպես նաեւ ռուսական արտադրանքի եւ պարարտանյութերի արտահանման համար մնացած խոչընդոտների վերացմանը։
Դյուժարիկի խոսքով՝ Գուտերեշը խորապես մտահոգված է «սեւծովյան նախաձեռնության» շուրջ տիրող իրավիճակով։