Հանքափորն աշխատանքից անմիջապես հետո որդուն բերել է բասկետբոլի իր սիրելի թիմի` NCAA «Կենտուկիի» հանդիպմանը։ Նա չի հասցրել աշխատանքից հետո լողանալ և այդպես դարձել է սոցցանցերի աստղ։ 

NCAA «Կենտուկիի» թիմի խաղում փոքր-ինչ «կեղտոտ» տղամարդուն նկատել է թիմի հայտնի մարզիչ Ջոն Կալիպարին։ Նա գրառում է կատարել սոցկայքում, որը հավաքել է ավելի քան 170 հազար լայք։

«Այս մարդը եկավ իմ թիմի խաղը տեսնելու իր հերթափոխից անմիջապես հետո: Չգիտեմ՝ ով է, բայց ես նրա ընտանիքի համար VIP տոմսեր ունեմ»,-գրել է Կալիպարին։ 

Մեկնաբանություններում հայտնվել է հերոսի կինը և հայտնել նրա անունը՝ Մայքլ Մագուայր։ Տղամարդն իսկապես աշխատում է հանքում. այդ օրը նա առավոտյան 4:45-ին գնացել է գործի, 12 ժամ աշխատել և հազիվ հասցրել է որդուն տանել սիրելի թիմի երեկոյան խաղին:

Իսկ ինքը՝ Մայքլը, արդեն կոչվում է «Տարվա հայր»:

1676