Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը  հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի վերաբերյալ խորհրդակցություններն արդեն սկսվել են Դաշնային խորհրդի միջոցով։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երեկվա համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագետների միջև երկխոսությունը շարունակելու համար։ Ռուսաստանի աջակցությամբ համայնքների և կրոնական առաջնորդների, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով, մենք նկատի ունենք օգտագործել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները՝ այդ խնդիրն իրականացնելու համար։ Դաշնային խորհրդի միջոցով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- գրել է Կոսաչովն իր տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էր համատեղ հայտարարության շուրջ։ 

523