Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել»-ն ու բեռնատարը, կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել են մարդատար Գազել և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի քանի հոգի մահացել են, մի քանի հոգի էլ տեղափոխվել են՝ մի մասը՝ Արմավիրի, մի մասը՝ Մեծամորի, մի մասն էլ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար Գազելը սպասարկում է Արմավիր-Քարակերտ թիվ 232 երթուղին։
04 Նոյեմբեր, 2022 00:13
1259