Գյումրի֊Սպիտակ ճանապարհահատվածում վերականգնում են վնասված արգելափակոցները

Մ-7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի֊Սպիտակ հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, վերականգնում է վնասված արգելափակոցները։
Այս մասին հայտնում են «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ ընթացիկ պահպանման աշխատանքներ են տարվում նաև ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին։
08 Նոյեմբեր, 2022 14:42
532