Ստեփանակերտում ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել

Նոյեմբերի 12-ին ժամը 12:15-ին, ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Նաբերեժնայա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության հետաքննիչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, նշված ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի 24-ամյա բնակիչը վարելով «Նիսսան տեանա» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
ՃՏ պատահարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
13 Նոյեմբեր, 2022 15:23
1116
Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ
19 Ապրիլ, 2025 21:31
Ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին
19 Ապրիլ, 2025 19:04
Ավտովթար Կոտայքում. բոլոր 5 տnւժածները երեխաներ են
18 Ապրիլ, 2025 13:24
ՃՏՊ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին. կա տուժած
20 Ապրիլ, 2025 18:02
ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
19 Մայիս, 2024 14:02
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած
30 Մարտ, 2024 03:34