
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ատելության խոսքը մեր քաղաքական մշակույթի անբաժան մասն է եղել դեռ իննսունականներից։
Երբ Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակ մենք հողեր էինք ազատագրում ,Դաշնակցությունը իր գործընկերների հետ միտինգներում քաղաքական մրցակիցներին անվանում էր դավաճան ,թուրք և կոչ անում հաշվեհարդար տեսնել։
Քոչարյանի գալուց հետո ատելության խոսքը դարձավ համակարգային։
ԼՏՊ ն դավաճան էր , ամեն ինչ գրավել էին հակառակ նրա կամքի։ Հանրային հեռուստատեսությունը ատելություն ու լուտանք էր թափում Վազգեն Սարգսյանի ընտանիքի և ընդդիմության նկատմամբ։
Մարտի մեկից առաջ Հայլուրը թուրք էր անվանում հասարակության ընդդիմադիր հատվածին,նվաստացում ու ստորացնում էր ամենօրյա ռեժիմով։
Էսօր այդ հայլուրականների նվնվոցները լսելը զավեշտական է։
Սերժ Սարգսյանի ժամանակ ատելության խոսքը տարրալուծվեց կիսաճշմարտության ,հակաքարոզի և մանիպուլյացիայի մեջ։
Հեղափոխությունից հետո մի հսկայական դոզա ուղղորդվեց բոլոր նրանց նկատմամբ ովքեր կասկածի տակ էին դնում հեղափոխական որևէ թեզ։
Այդ ժամանակ ընդդիմությունը վերակազմավորեց իր քարոզչական ռեսուրսը և ատելության խոսքը միաձուլելով մանիպուլիացիայի հետ, ստեղծեց հասարակությունը տեռոր անելու ամենօրյա գործիք։
Փողոցում և սոցիալական ցանցերում գործիքը նույնն էր ինչ իննսուննականներին։
Այս ամենի արդյունքում մենք մտել ենք մի փակ շրջափուլ։
Օրինակ երբ մեկը ատելության խոսք է ասում արցախցիների նկատմամբ , հասարակության մի հատվածը արդարացի վրդովվում է դրա դեմ։ Իսկ երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները այդ նույն խումբը ծպտուն չի հանում ,որովհետև ատելության թիրախում քաղաքական հակառակորդներն են։
Այս մշակույթի արդյունքում ատելության խոսքը քաղցկեղի պես տարածվում է և հիմար են բոլոր նրանք ովքեր կարծում են ,թե այս պատերազմում հաղթողներ են լինելու։Պարտվելու են բոլորը։
Քանի կոպեկ արժի Քրիստոսի հարության ձեր օրհնանքներն ու մաղթանքները ,եթե վաղը դուք շարունակելու եք ատելության խոսքը կամ էլ մնալու եք պասիվ սպառող այդ խոսքի։
Ինչքան հիշում եմ Քրիստոսը բացի հառնելը նաև պատգամներ է թողել։