Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ երկու փուլերը կանցկացվեն հաջորդ շաբաթ Ժնևում, իսկ մյուս շաբաթ՝ Օմանում, հայտնում է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հռոմում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ Երրորդ փուլը, ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, տեղի կունենա հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջին պաշտոնական բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ Ժնևում։

«Հետագա պաշտոնական բանակցությունները տեղի կունենան Ժնևում, որին հաջորդող շաբաթա վերջին Օմանում տեղի կունենա բարձր մակարդակի ևս մեկ դիվանագիտական ​​հանդիպում»,- գրում է The Guardian-ը։

140