Վերջին շրջանում Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանին միջանցք տալու հարցում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քարոզչական աշխատանք են տանում:

Ընդ որում, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, դա արվում է նաև միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ: Մասնավորապես լայնորեն շրջանառում են այն պնդումը, թե իբրև Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ որի՝ «Հայաստանի սուվերեն տարածքով ռուսական կողմի հսկողությամբ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին»։

Սրանով է պայմանավորված նաև ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությունը, թե իբրև ՀՀ վարչապետը «ստորագրել է միջանցքը»։ Սրանով է պայմանավորված նաև այն, որ վերջին շրջանում ՀՅԴ-ականներն ակտիվ շրջանառում են Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին՝ իբրև բանավոր պայմանավորվածությունների վերաբերյալ լուրերը:

Սակայն եթե Ռոբերտ Քոչարյանն այս լուրերը տարածում է Զատուլինի ու ՀՅԴ-ականների միջոցով, ապա Սերժ Սարգսյանի պարագայում այլ է: Վերջինս դա անում է անձամբ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ 

Թե ինչ նպատակ է հետապնդում սա, ենթադրելի է՝ հնարավորինս թուլացնել ՀՀ գործող իշխանությանը՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դաշտում, այդ թվում՝ միջազգային գործընկերներին ներկայացնելով, թե իբրև արդեն պայմանավորվածություն կա, ու վերջիններս այլևս անելիք չունեն և չեն կարող օգնել Հայաստանին։

1077