ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ-ն։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հարկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
Գևորգ Աղաբաբյանի, Սամվել Տոնոյանի, Կարեն Հովհաննիսյանի կենսագրությունները ներկայացված են ՀՀ ՔԿ կայքում։