
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվ Քննչական կոմիտեի, և Հակակոռուպցիոն կոմիտեի հաշվետվություններում ավանդաբար ասվում է, որ հարուցվել է այսքան քրեական գործ, ինչի մեջ ոչ մի դրամատիկ բան կարող է և չլինել. այսօր կարող է հարուցվել, վաղը կարճվել։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Կառվարության նիստի սկզբում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրելով Արթուր Նահապետյանի նշանակումը։ Փաշինյանը ընդգծեց՝ ժողովուրդը և Կառավարությունը կոմիտեի վրա ահռելի ներդրում են իրականացրել, դա նաև աշխատավարձի առումով.
«Հակակոռուպցիոն կոմիտեն ունի նաև օպերատիվ ստորաբաժանում և մենք ակնկալում ենք, որ Հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի։ Անթույլատրելի է, որ հարուցվի քրեական գործ, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5–10-12 տարի հետո, ասենք՝ բա ինչ եղավ, պարզվի՝ գործի նախաքննությունը շարունակվում է»։