
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայության հիմնական առաքելությունը ներառում է աղետների ռիսկի նվազեցումը, արտակարգ իրավիճակներում բնակչության և նյութական արժեքների պաշտպանությունը, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների իրականացումը։ Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման ապահովման նպատակով Ներքին գործերի նախարարությունը խիստ կարևորում է փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը՝ զուգահեռաբար ներդնելով այդ գործընթացի գնահատման և վերահսկման ժամանակակից ու նպատակային մեխանիզմներ։
Այս ուղղությամբ ձեռնարկվող կարևորվող նախաձեռնություններից է նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողների հերթական որակավորման գործընթացը, որը կազմակերպվել և իրականացվել է սահմանված ժամանակացույցի ու կարգի համաձայն։
Որակավորման ընթացքում գնահատվել են փրկարարների մասնագիտական գիտելիքները, գործնական հմտությունները, աշխատանքային փորձը և իրավիճակային որոշումներ կայացնելու ունակությունները։ Գործընթացը կազմակերպվել և իրականացվել է արդարության և օբյեկտիվության հիմնական սկզբունքներին համապատասխան։
Որակավորման գործընթացը նպաստում է ոչ միայն անձնակազմի կարողությունների բարձրացմանը, այլև ամբողջ համակարգի ինստիտուցիոնալ կայունության և գործունակության ամրապնդմանը։
ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարար ծառայության ներուժի զարգացման, մասնագիտական չափանիշների վերանայման և որակավորման ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ձևավորել արդիական պահանջներին համահունչ, վստահելի և բարձր պատրաստվածությամբ համակարգ, որն արդյունավետորեն կծառայի հանրությանը։