Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրական վարույթը ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան. այս մասին ՀՀ դատական դեպարտամենտից փոխանցել են լրատվամիջոցներին։

Հիշեցենք՝ Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանը հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։

178