
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 28-ին «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։ Շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:
Միջոցառման երթուղին
– Մասնակիցների հավաքման վայրը և ժամը՝ Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․Շահումյանի արձանի մոտ ժամը 12:00-ին։
– Շքերթի երթուղու մեկնարկը՝ ժամը 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։
– Ս․ Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․ Շահումյանի պուրակ՝ քայլելով դեպի Հանրապետության հրապարակ։
– Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով Աբովյան փողոցը, կուղղվի դեպի Հյուսիսային պողոտա։
– Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝ շարժվելով դեպի Ազատության հրապարակ։
– Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։
Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժամը 15:00-ին։