ՀՀ ԿԳՄՍ նախարարությոան աջակցությամբ նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը ավարտեց Վանաձորի <<Հորովել>> երգի-պարի անսամբլը։ Անսամբլը իր  կեսդարյա պատմությամբ ներկայացավ երևանյան հանդիսատեսին, ներկայացվեցին հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Համերգին գեղարվեստական ողջույններով հանդես եկան Վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական անսամբլը, <Բարեկամություն> պարավեստի պետականանսամբլը,  <Բերդ> պարային անսամբլներ, ՀՀ ՊՆ <Սարդարապատ> պարի անսամբլը ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը-Մրո:
Անսամբլի մի շարք արտիստներ պարգևատրվեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատվոգրերով, իսկ անսամբլի հիմնադիր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:
Անսամբլը իր կողմից <50-ամյա Հորովել> հուշամեդալներով պարգևատրեց գործընկեր անսամբլներին, Թովմաս Պողոսյանին, Արսեն Գրիգորյանի և գեղեցիկ կայացած համերգի ռեժիսոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանին:
Գլխավոր բալետմայստեր՝ Արայիկ Գևորգյան
Երաժշտական մասի ղեկավար՝ ՀՀ մշ. վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյան
Գեղ.ղեկավար՝ Արմեն Ներսիսյան
 

1454