ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ գումարվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում Ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում մշակված` Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության քննարկումն էր։

Ռազմավարությունը մշակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ: Փաստաթղթի մշակման գործում ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` Վիտգենշտայնի ժողովրդագրության ու համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնը և Պրահայի Չարլզի համալսարանը:

Կարևորելով Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություն ունենալու անհրաժեշտւթյունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված փաստահենք քաղաքականությունների մշակմանը միտված աշխատանքների իրականացումը: Փոխվարչապետը հատկապես ընդգծել է ռազմավարության մշակման ներառական և մասնակցային գործընթացի ապահովման անհրաժեշտությունը:

Աշխատանքների ամփոփումից հետո Ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։

340