iPhone 14-ի առաքումները ամբողջ աշխարհում հետաձգվել են հաջորդ տարի. պատվերները հաճախորդներին կհասցվեն հունվարի 3-ից ոչ շուտ: Այս մասին հայտնում է My Drivers պորտալը։

Եթե ​​նոր iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max սմարթֆոնների վաճառքի մեկնարկից հետո պաշտոնական կայքում պատվերի սպասման ժամանակը մոտ 4-5 շաբաթ էր, ապա այժմ ապրանքը գնորդին կառաքվի 2023 թ․-ի հունվարի 3-ից ոչ շուտ։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի բնակիչները դժվար թե Սուրբ ծննդյան տոնին նվեր ստանան Apple-ի գաջեթներ։

Սրա պատճառը առկա խնդիրներն են Չժենչժոուում գտնվող iPhone-ի աշխարհի խոշորագույն գործարանում, որը պատկանում է Apple-ի գործընկեր Foxconn-ին։ Չինաստանում COVID-19-ի բռնկման պատճառով գործարանում մտցվել են արգելափակումներ, որոնք ուղղակիորեն ազդել են արտադրության վրա. ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ եռամսյակում կառաքվի ընդամենը 79 միլիոն սարք, թեև ի սկզբանե նախատեսված էր 85 միլիոն սմարթֆոն:

 

944