Արցախում հաշվառվածների՝ հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն Հայաստանում
Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 (թեժ գիծ):
08 Հոկտեմբեր, 2020 22:23
1236
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
30 Սեպտեմբեր, 2026 16:31
Հայաստանին կառաջարկվի 100 կրթաթոշակ
21 Սեպտեմբեր, 2026 21:07
Կենսաթոշակի չափը որոշելու հաշվիչ. Թորոսյանը պարզաբանում է՝ ինչպես օգտվել
12 Օգոստոս, 2026 20:16
Արցախցիները կշարունակեն ստանալ 68 հազար դրամ աջակցություն. նախարար
08 Ապրիլ, 2021 00:45