Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։ 

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2492,1 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26759 պայթուցիկ առարկա։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

454