Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, ով Երևան է ժամանել Առողջապահության հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակներում:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, հույս է հայտնել, որ Երևանում կայացած համաժողովը թույլ կտա կառուցողական քննարկումներ ունենալ առողջապահության ոլորտի առավել արդիական հարցերի շուրջ և նախանշել համագործակցության փոխշահավետ ուղղությունները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:
27 Նոյեմբեր, 2022 16:43
751
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը
25 Սեպտեմբեր, 2026 21:51
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և ԱԲ ուղղություններով
09 Օգոստոս, 2026 13:51
ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. փոխվարչապետ
22 Հունվար, 2026 12:26