Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, որը մահացել է նոյեմբերի 26-ին, կհուղարկավորեն Մինսկի Արևելյան գերեզմանատանը։

Բելառուսի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հուղարկավորությունը կազմակերպելու մասին։

Փաստաթղթի համաձայն՝ ստեղծվել է հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ հանձնարարվել է Վլադիմիր Մակեյի հուղարկավորությունը կազմակերպել մայրաքաղաք Մինսկի Արևելյան գերեզմանատանը։

969