Մանրամասներ՝ նախօրեին հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից

Հակառակորդի կողմից նոյեմբերի 29-ին հրադադարի խախտման հետեւանքով վիրավորված երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։
«Նրանք ստացել են բեկորային փոքր վնասվածքներ։ Զինծառայողներից մեկը դուրս է գրվել հենց նախօրեի երեկոյան՝ բուժօգնություն ստանալուց հետո, մյուսը հոսպիտալացվել է, հավանաբար շուտով նա նույնպես դուրս կգրվի»,- նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։
Նախօրեին Աբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
29 Նոյեմբեր, 2022 16:07
268
Տուժած 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն
20 Հունվար, 2023 14:17
Զինծառայողների մարմինները դուրս բերելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ
11 Հունվար, 2023 14:29
Վիրավորում ստացած զինծառայողը բուժում կստանա Սալոնիկում. Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 50,48 մլն դրամ
13 Հոկտեմբեր, 2022 12:14