Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր։ Մարզպետը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ այցելել է Մեղրու հիմնանորոգվող մանկապարտեզ, որտեղ աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով։
Ռոբերտ Ղուկասյանը շրջել է 240 երեխայի համար նախատեսված ՆՈՒՀ-ի մասնաշենքերում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին ու դրանց որակին։
Մեղրու մանկապարտեզում այժմ ներքին հարդարման ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Լուծվել է նաև երեխաներին անհրաժեշտ գույքի հարցը, որը հիմնանորոգման ավարտից հետո կհատկացվի մանկապարտեզին։
30 Նոյեմբեր, 2022 14:29
841
ԵՄ-ն հայկական ապրանքներին ժամանակավոր առևտրային արտոնություններ տրամադրելու մասին փաստաթուղթ է ստորագրել
08 Հոկտեմբեր, 2026 12:12
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի միջոցառմանը կարևորել է հակամարտություններից տուժած տարածքներում մշակութային ծագման և պատմական համատեքստի պահպանումը
24 Սեպտեմբեր, 2026 14:11
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը
11 Սեպտեմբեր, 2026 21:27