ՀՀ–ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը այցելել է Ջերմուկում: Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանիի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին, և ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։

Դեսպանը ևս անդրադարձել է հանդիպմանը՝ թվիթերում գրելով․ «Ուրախ եմ վերադառնալ հայկական Ջերմուկ, այս անգամ Նիդերլանդների ԱԳՆ-ի գործընկեր Ջեթսկե Մարիա Քլայնի հետ, որպեսզի տեղեկատվություն ստանամ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Հաճելի է նման բարդ պայմաններում հանդիպել այդքան դրական և խաղաղասեր մարդկանց»։

 

233