Չինաստանը միջուկային մարտագլխիկների քանակը կպահի նվազագույն մակարդակի վրա, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության պահպանման համար։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը։

«Միջուկային զենքի վերաբերյալ Չինաստանի քաղաքականությունը պարզ և հետևողական է: ՉԺՀ-ն ավանդաբար հավատարիմ է մնում պաշտպանական միջուկային ռազմավարությանը, ջանքեր է գործադրում ապահովելու, որ իր միջուկային զինանոցը սահմանափակվի ազգային անվտանգության նկատառումներով պահանջվող նվազագույն մակարդակով»,- ասել է նա:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է, որ Պենտագոնի հռետորաբանությունը Չինաստանի միջուկային զինանոցի հնարավոր ընդլայնման մասին փորձ է՝ արդարացնելու սեփական միջուկային զենքի կուտակումը:

Չինաստանի ռազմական հզորության վերաբերյալ Պենտագոնի վերջին տարեկան զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, ասվում է, որ Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Չինաստանը ի վիճակի է մինչև 2035 թվականը տեղակայել մոտ 1500 միջուկային մարտագլխիկ և ավարտել իր բանակի արդիականացման գործընթացը: Այս փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։ Հեղինակների տեսանկյունից, Չինաստանն ըստ ամենայնի արագացրել է միջուկային զենքի արտադրության տեմպերը։

794