Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը 14։50-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը պատրաստվում է դանակով կտրել իր վրա արձանագրություն կազմած ոստիկանության ծառայողի պարանոցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժամունքի  ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, պարզել են, որ ահազանգողը Վայոց Ձորի մարզի բնակիչ 35-ամյա Պապին Հ․-ն է։

Ոստիկանության Եղեգնաձոի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։  Ահազանգի փաստով ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի որոշմամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն։ Իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

742