Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Նիկոլաե-Իոնել Չուկային՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ռումինիայի ազգային տոնի՝ Միավորման օրվա կապակցությամբ, որը շրջադարձային նշանակություն ունեցավ Ձեր երկրի համար՝ նոր էջ բացելով Ռումինիայի նորագույն պատմության մեջ:

Մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հենք են երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում նաև՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակում։ Այդ համատեքստում ակնկալում ենք տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացում։

Կարևորում եմ նաև ԵՄ շրջանակներում Ռումինիայի գործադրած ջանքերը, որոնք միտված են տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը՝ միաժամանակ ակնկալելով դրական արդյունքների արձանագրում։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

144