«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելության հետ մեկտեղ մենք տեսնում ենք այլ խաղացողների կողմից այդ գործընթացին խոչընդոտելու փորձեր»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ շեշտել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խումբը «թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները»։

«Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Փարիզի ու Վաշինգտոնի բերանով պաշտոնապես հայտարարեց, որ չի համագործակցելու Ռուսաստանի հետ որևէ ձեւաչափով։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին», - պնդել է Լավրովը՝ հավելելով, որ արևմտյան միջնորդները փոխարենը փորձում են սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ, Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Ադրբեջանցիներն ու հայերը քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի, որը գտնվում է ռուսաստանյան շտաբում, ինչպես կարելի է քննարկել սահմանազատման և խաղաղության պայմանագրի հարցը», - նշել է Լավրովը։

 

685