Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսությանը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին ուրբաթ օրը Լոձում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է ասամբլեայի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը։

«Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումը, նա հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատրաստակամությունը խթանելու միջխորհրդարանական երկխոսությունը՝ խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- զրույցի մանրամասները հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 

728