Կատարում շարունակվում է պայքարը ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Ալ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում մրցում էին Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի։ 

35-րդ րոպեին Արգենտինան գրոհի անցավ աջ եզրում։ Մի շարք փոխանցումներից հետո Լիոնել Մեսսին հայտնվեց հարվածային դիրքում ու գնդակն ուղարկեց դարպասի ձախ անկյունը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը դուրս է եկել C խմբից հաղթելով Լեհաստանին, Մեքսիկային և Սաուդյան Արաբիային։ Իսկ Ավստրալիան D խմբում երկրորդն է զիջելով Ֆրանսիային, բայց հաղթելով Թունիսին և Դանիային։  

Նշենք, որ այս թիմի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Նիդեռլանդների հետ։ 

1029