
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից առաջարկած Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց նաև, որ կառավարությունն առաջարկում է 2023 թ.-ից սկսած 3 տարվա ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Արման Պողոսյանը նշեց, որ նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու «ընտանիքի կազմ» հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր, որոնց մասով հնարավորություն կընձեռվի հարկման բազայից կատարել նվազեցումներ և որոշ դեպքերում նաև դրանց համապատասխանող եկամտային հարկի գումարը հետ ստանալ հայտարարագրերի ներկայացմամբ:
Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Այսպիսով 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր-փայատեր, անդամ, ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից.
2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝ 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Նախագծերի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է:
Արման Պողոսյանը նշեց, որ եթե քաղաքացին հայտարարագրում արտացոլված որոշ տեղեկություններ վերանայելուց կամ լրացնելուց հետո է միայն հաստատում իր համար ներկայացվող հայտարարագիրը, ապա «արտերկրում կատարվող աշխատանքի դիմաց ստացվող եկամուտների վերաբերյալ կառավարությունը լուծում է առաջարկում, ըստ որի՝ այդ քաղաքացիների կյանքը որևէ կերպ չի բարդանալու, եթե մեր ռեզիդենտ քաղաքացները արտերկրից ստանում են տարեկան մինչև 12 միլիոն դրամ չափով եկամուտներ, ապա այդ քաղաքացիներից չի պահանջվելու ներկայացնել այդ եկամուտներից արտերկրում վճարված հարկի վերաբերյալ եկամուտներ: Կարևոր է արձանագրել, որ այս համակարգի ներդրումը հարկային բեռի բարձրացման մասին չէ, այսինքն՝ որևէ եկամուտ, որը ներկայումս հարկման ենթակա չէ, այս նախագծով չի առջարկվում դարձնել հարկման ենթակա»,-վստահեցրեց փոխնախարարը և ավելացրեց, որ նաև նախագծով որևէ հարկի դրույքաչափ չի ավելանում:
«Այս նախագծով չի նախատեսվում բանկային գաղտնիքի հասանելիություն տալ որևէ մարմնի, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեին»,- ասաց նա: