Կատար2022․ Առաջին խաղակեսն ավարտվեց Պորտուգալիայի առավելությամբ
![](https://araratnews.am/admin/images/1670356191.jpg)
Կատարում ընթանում է 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումը։
Լուսայիլի «Լուսայիլ այկոնիկ» մարզադաշտում ընթանում է Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը։
Հանդիպման 17-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը բացեց հաշիվը, իսկ 33-րդ րոպեին Պեպեն կրկնապատկեց այն։
Պորտուգալիայի հավաքականը H խմբում առաջինն էր՝ հավաքելով 6 միավոր։ Պորտուգալիան հաղթել է Գանային (3։2) և Ուրուգվային (2։0)։ Իսկ վերջին հանդիպմանը Հարավային Կորեային զիջել է 1։2 հաշվով։
Շվեյցարիայի հավաքականը 6 միավորով դուրս է եկել H խմբի երկրորդ տեղով։ Շվեյցարիան 1։0 հաշվով հաղթել է Կամերունին, իսկ 3։2 հաշվով պարտվել է Բրազիլիային և հաղթել Սերբիային։
07 Դեկտեմբեր, 2022 03:49
925
Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը գերազանցել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության հաճախելիության ռեկորդը
19 Հունվար, 2023 16:19
Կատար2022․ Արգենտինայում երեքշաբթի օրը հայտարարել են հանգստյան օր, որպեսզի քաղաքացիները դիմավորեն հավաքականին
20 Դեկտեմբեր, 2022 14:29
Կատար2022․ «Կարծում եմ՝ Արգենտինան արժանի էր հաղթանակի»․ Պուտին
20 Դեկտեմբեր, 2022 14:21
Կատար2022․ Գոլառատ հանդիպում էր․ Պորտուգալիան խոշոր հաշվով ջախջախեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07 Դեկտեմբեր, 2022 04:53