ԱՄՆ Օհայո նահանգում կինն ու ամուսինը, որոնք երկուսն էլ 100 տարեկան էին, 79 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են մի քանի ժամվա տարբերությամբ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ջուն և Հյուբերտ Մալիկոտների սիրո պատմությունն ավարտվել է անցած շաբաթ՝ մոտ ութ տասնամյակ համատեղ կյանքից հետո:

Զույգի որդին պատմել է, որ առաջինը հիվանդացել է մայրը, ինչից հետո նրան տեղափոխել են խնամքի հատուկ կենտրոն: Ըստ տղամարդու՝ հոր համար դա չափազանց ծանր հարված է եղել և կարճ ժամանակ անց նա ևս հիվանդացել է ու տեղափոխվել նույն կենտրոն:

Այնուհետև խնամքի կենտրոնում ամուսինները մահացել են մի քանի ժամվա տարբերությամբ:
 

615