Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհի երթևեկությունը դեկտեմբերի 9-ին և 10-ին կկազմակերպվի ընդհատումներով և սահմանափակումներով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
09 Դեկտեմբեր, 2022 14:24
457