Դեկտեմբերի 11-ին, ժամը 02։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 03։09-ին։ 

Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածները։

1043