ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ՝ նախքան Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, քննարկումը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։

«Եվրամիության խորհրդի այս նիստը շատ երկար և դժվար է լինելու։ Մենք օրակարգում ունենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի հաստատումը։ Մենք դեռ (բանակցությունների) գործընթացում ենք և դեռ չենք ավարտել»,- ասել է նա։

Բորելը նշել է, որ պատժամիջոցների առաջարկը «միայն առաջարկ է, ոչ վերջնական որոշում» և պետք է քննարկվի։ «Դեռևս կան մի շարք հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն», - հավելել է դիվանագետը:

Բորելը հայտարարել է նաև Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված բողոքի ցույցերի և «Ռուսաստանին զենքի մատակարարումների» հետ։

689