Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով ՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Փարիզում նաեւ հիշեցրել են «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»:
«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», - ընդգծվում է Ֆրանսիայի նախարարության հայտարարության մեջ:
14 Դեկտեմբեր, 2022 10:11
649